Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել
Ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում նրա փոխարինման պատճառը։
Սպերցյանը փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին՝ մինչ այդ հասցնելով դառնալ պատմական գոլային փոխանցման հեղինակ։
«Էդիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նա հերոսական բնավորություն դրսևորեց այս խաղում»,-ասել է թիմի մարզիչը:
Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 40 հանդիպումներում «Կրասնոդարի» կիսապաշտպանը խփել է 13 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: