ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովիշուրջ 100 պատգամավոր և աշխատակից կժամանեն Հայաստան
Դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից հետո կայանալիք համատեղ մամուլի ասուլիսում։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շուրջ 100 պատգամավոր և աշխատակից ավելի քան 30 երկրից Հայաստան կժամանեն՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսս» -ը։
ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կաշխատեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության հետ, որը ղեկավարում է Յանեզ Լենարչիչը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությունների հետ։
Ընտրություններից առաջ դիտորդները հանդիպումներ կունենան պետական մարմինների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ու անկախ փորձագետների ներկայացուցիչների հետ։ Այնուհետև նրանք կայցելեն Հայաստանի տարբեր մարզեր՝ ընտրական գործընթացի գնահատման նպատակով։
Դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից հետո կայանալիք համատեղ մամուլի ասուլիսում։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը