Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն․ Թաթոյանը՝ շրջանավարտներին
Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։

«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է շրջանավարտներին։
Նա գրել է․
«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։
Այսօրվա «Վերջին զանգ»-ով, սիրելի՛ շրջանավարտներ, սկսվում է ձեր կյանքի նոր և կարևոր փուլը՝ պատասխանատվության, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը կառուցելու փուլը։
Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։
Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։
Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։
Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։
Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։
Քվեաթերթիկ 6»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։