Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելություններն ապրիլին ավելացել են
2026 թվականի ապրիլին Հայաստան է այցելել 172 705 զբոսաշրջիկ:

2026 թվականին դեպի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Եվ այսպես, եթե 2025 թ․-ի ապրիլին Հայաստան է ժամանել 123 705 զբոսաշրջիկ, ապա 2026թվականի ապրիլին այդ թիվը կազմել է լ 172 705 զբոսաշրջիկ: Այսինքն, այս տարի գրանցվել է 39,6% աճ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել 625 843 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 510 446-ի համեմատ. աճը կազմել է 22,6%։
Ընդ որում, 4 ամիսների ընթացքում Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից՝ 245 178 (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 36%-ը), ինչպես նաև Վրաստանից՝ 93 123 (14%) և Իրանից՝ 48 450 (7%)։
Ի դեպ, 2025 թվականին ևս այս առումով գրանցվել է աճ: Ողջ 2025 թ․-ի ընթացքում արձանագրվել էր ավելի քան 2,26 մլն զբոսաշրջային այցելություն՝ նախորդ տարվա 2,21 մլն-ի համեմատ (աճը՝ 2,5%)։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։