Դավթաշենում գտնվող 315.8 մլն դրամ գնահատված պետական գույքը կաճուրդվի․ Կառավարության որոշումը
Տարածքն ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ և կոյուղով։

Հայաստանի կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով նախատեսվում է էլեկտրոնային աճուրդով վաճառքի հանել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող պետական անշարժ գույքը։
Խոսքը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հալաբյան փողոցի 48 շենք, 43 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի մասին է։
Գույքի առաջին էլեկտրոնային աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 315,800,000 ՀՀ դրամ, ինչը կազմում է սույն թվականի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսը։
-
Առաջին աճուրդը չկայանալու դեպքում սահմանված կարգով կկազմակերպվեն հերթական էլեկտրոնային աճուրդներ՝ մինչև վերջնաժամկետի լրանալը։
-
Ըստ «Աբիտ» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար, տրանսպորտային մատչելիությունը՝ լավ։
-
Տարածքն ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ և կոյուղով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։