Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող
մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող և օտարման ոչ ենթակա 3,5 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Պահանջվել էր նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2- ին կնքված՝ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ոչ դրամային ավանդ անշարժ գույք ներդնելու մասին պայմանագիրը։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։
Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի՝ 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեդրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ:
Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։