Դատախազության միջամտությամբ դադարեցվել է Արարատի զբոսայգու տարածքում հողամասի կառուցապատման իրավունքը
Արարատի մարզի դատախազության միջնորդությամբ դադարեցվել է քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասի նկատմամբ նախկինում 99 տարով տրամադրված կառուցապատման իրավունքը՝ օրենքի խախտումների բացահայտումից հետո։

Արարատի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ 2008 թվականին քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 0,1280 հա հողամասը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է ֆիզիկական անձի՝ օրենքի պահանջների խախտմամբ, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազության միջնորդագրից հետո ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2026 թվականի հունիսի 18-ին դադարեցվել է նշված հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 2 մլն 403 հազար դրամ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։