Դատախազության միջամտությամբ Արարատի զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա, 2026 թվականի հուլիսի 8-ին Կադաստրի կոմիտեում պաշտոնապես դադարեցվել է 3.9 միլիոն դրամ կադաստրային արժեքով այս հողամասի կառուցապատման իրավունքը։

Արարատի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով Հողային օրենսգիրքը, 2008 թվականին Արարատ քաղաքի Այգի 6 հասցեում գտնվող 0.2100 հա հողամասը 99 տարի ժամկետով հատկացրել է ոստիկանության մարզային վարչության նախկին պետ Հունան Պողոսյանի հորը՝ Հրաչ Պողոսյանին (ով հետագայում այն նվիրել է որդուն)։
Դատախազի միջնորդագրի հիման վրա, 2026 թվականի հուլիսի 8-ին Կադաստրի կոմիտեում պաշտոնապես դադարեցվել է 3.9 միլիոն դրամ կադաստրային արժեքով այս հողամասի կառուցապատման իրավունքը։
Սա Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում իրավունքների դադարեցման երրորդ դեպքն է՝ հունիսի 18-ին (Շահումյան 36/5) և հունիսի 29-ին (Այգի 1/1) տեղի ունեցած չեղարկումներից հետո։ Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։