Հայաստան
2 հունիսի 2026 • 05:58
Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ
Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:

Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
«Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝
Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:
Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:
Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը