ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում։ Մինչև սեպտեմբեր պետք է իրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով գործընթացի մեկնարկը նոր ուսումնական տարվանից։
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ կրթության համակարգում հետևողականորեն ընդլայնվում են արհեստական բանականության (ԱԲ) կիրառմանն ու ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Նախարարի խոսքով՝ այս գործընկերությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար, քանի որ երկրում արդեն իսկ ձևավորվել է արհեստական բանականության կրթության և կիրառման զարգացման կայուն հիմք։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։