Հայաստան
20 մայիսի 2026 • 10:46
Ճանապարհների նորոգման ընթացքում որակի ստանդարտի չպահպանման դեպքում շինարարը թերությունները վերացնում է սեփական միջոցներով
Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեք ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները կապալառուները վերացնում են սեփական միջոցներով՝ առանց պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման։ Աշխատանքները մասամբ արդեն ավարտված են կամ ընթացքի մեջ են։

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է սեփական միջոցներով, այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
1. Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման առկա թերությունների պատճառով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար։ Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։
2. Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000-ում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին, և ճանապարհն ընդունվել է շահագործման։ Երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, և կապալառուն, համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի համապատասխան կետի, իր միջոցներով արդեն իսկ վերացրել է թերությունները՝ 6.4կմ ճանապարհահատվածում տեղադրելով նոր ասֆալտբետոնե ծածկ։
3. Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում նույնպես այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Հիմնանորոգումն այստեղ ավարտվել է նախորդ տարի, սակայն երաշխիքային ժամկետում առաջացած խնդիրների պատճառով կապալառուն պարտավորվել է շուրջ 19կմ երկարությամբ հատվածում ամբողջությամբ փոխել ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները մեկնարկել են, մի մասն արդեն իսկ կատարված է։ Այս աշխատանքների համար նույնպես լրացուցիչ գումար պետական բյուջեից չի հատկացվելու, և շինարարը թերությունները վերացնելու է իր միջոցներով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։