Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով
Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ մակարդակների նշված տարբերությունը հունիսի երրորդ տասնօրյակում կդառնա դրական։

Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է մոտ 17 սմ-ով, սոցցանցի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Այդ տարբերությունը պայմանավորված է ջերմաստիճանային պայմաններով։ Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսները զգալիորեն ավելի տաք են եղել, ինչի հետևանքով տեղի է ունեցել ինտենսիվ ձնհալք, ինչով պայմանավորված այդ ժամանակաշրջանում գետային ներհոսքը լիճ զգալիորեն ավելի մեծ է եղել, քան այս տարի, իսկ գետային ներհոսքը լիճ՝ Սևանա լճի սնման հիմնական աղբյուրն է։
Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ մակարդակների նշված տարբերությունը հունիսի երրորդ տասնօրյակում կդառնա դրական։
2026 թվականի ապրիլ ամսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի ապրիլ ամսին՝ 14 սմ-ով»,-գրել է Ազիզյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։