Չհավատա՛ք նրանց, ովքեր ասում են, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է
Նախընտրական քարոզչության շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսել է առողջության ապահովագրությանը վերաբերվող հարցերի շուրջ:

«Չհավատա՛ք նրանց, ովքեր ասում են, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է։ Դա բացառված է»։ Այս թեմայով վարչապետ Փաշինյանը խոսել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավաստիացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը ոչ միայն չի չեղարկվելու, այլ համակարգում շահառուների նոր խմբեր են ավելանալու։
«Մենք երկու տարվա ընթացքում մեր ողջ բնակչությանը կներառենք առողջության ապահովագրության համակարգում»,-նշել է Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ, անկախ աշխատավարձի չափերից, գալիք տարվա հունվարի 1-ից ապահովագրությանը կմիանան բոլոր աշխատող քաղաքացիները։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։