«Չազատել որպես բարի կամքի դրսևորում». Երևանը պահանջում է փոխանակել ձերբակալված ադրբեջանցի զինվորին հայ գերիների հետ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ադրբեջանցի զինվորին և չհանձնել Բաքվին՝ առանց Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակման։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ադրբեջանցի զինվորին և չհանձնել Բաքվին՝ առանց Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակման։
Բողոքի ցույցը կազմակերպել են ՀՅ Դաշնակցության երիտասարդական միությունը և Նիկոլ Աղբալյանի անվան ուսանողական միությունը։
«Ոչ թե նրան ազատ արձակել որպես «բարի կամքի դրսևորում», այլ նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ», - սա բողոքի ցույցի մասնակիցների հիմնական պահանջներից մեկն էր։
ՀՀ քննչական կոմիտեն արդեն միջնորդություն է ներկայացրել նրա ձերբակալման վերաբերյալ։ Գործընթացը տարվում է Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ սահմանի անօրինական հատում, զենքի անօրինական շրջանառություն, սահմանային անցում և անչափահասին ծանր մարմնական վնասվածք հասցնելը։
Բողոքի ցույցի կազմակերպիչները պնդում են, որ ձերբակալվածը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի համաձայն, և նրա Ադրբեջան հնարավոր տեղափոխման հարցը պետք է դիտարկել բացառապես հայ գերիների վերադարձի համատեքստում։
Տասնինը հայեր դեռևս պահվում են ադրբեջանական բանտերում. մի մասը այնտեղ է 2020 թվականից, իսկ մնացածը գերի են վերցվել և ձերբակալվել 2023 թվականին։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: