ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում եվրոպական կողմը ներկայացրել է առաքելության առաջնահերթությունները և գործունեության հիմնական ուղղությունները։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Բրյուսելից ժամանած Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) Քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկի առթիվ՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված գործընկերությունը և կարևորում է առաքելության գործունեությունը՝ ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրաբնդմանը։
Նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում եվրոպական կողմը ներկայացրել է առաքելության առաջնահերթությունները և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այն միտված է աջակցելու Հայաստանի պետական կառույցներին՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեսակետներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ Հայաստանի թվային և կիբեռանվտանգության ոլորտների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկը տրվել է հուլիսի 13-ին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։