Բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պետական դրոշի առկայությունը կդառնա պարտադիր. նախագիծ
Ալխաս Ղազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է օրենսդրական այս նախաձեռնությունը, որի համահեղինակն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ինչպես հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, Հայաստանում այժմ բացակայում է հստակ իրավական կարգավորում, որը կպարտադրի պետական դրոշի առկայությունը բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ։
«Գործնականում միասնական մոտեցում ու պարտադիր պահանջ չկա, և որոշ տեղերում դրոշները տեղադրվում են համայնքային նախաձեռնությամբ»,- պարզաբանել է պատգամավորը։
Ալխաս Ղազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է օրենսդրական այս նախաձեռնությունը, որի համահեղինակն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են ուղղել պետական դրոշի գործածման ընդհանուր կարգի և բնակավայրերում դրանց տեղադրման վայրի ընտրության վերաբերյալ, որոնց հիմնական զեկուցողը տվել է սպառիչ պատասխաններ։
-
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը։
-
Գործադիրի դրական դիրքորոշումը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ Կառավարության ներկայացրած առաջարկները նախագծի համահեղինակների կողմից ընդունվել են։
Հանձնաժողովը կողմ է քվեարկել և դրական եզրակացություն տվել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։