Հայաստան
14 մայիսի 2026 • 13:10
Բլոգեր Արտակ Ավետիսյանը մեղքը չի ընդունում. նրա տունն այժմ խուզարկվում է
Բլոգերը ձերբակալվել է մայիսի 12-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղավելու համար։

Ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Բլոգերը ձերբակալվել է մայիսի 12-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղավելու համար։
«Արտակը հրաժարվել է հանրային պաշտպանից ու ցանկություն է հայտնել, որպեսզի ես լինեմ իր փաստաբանը։ Ավետիսյանին ցանկանում են մեղադրանք առաջադրել ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հատկանիշներով, գուցե արդեն առաջադրել են, դեռ չգիտեմ։ Արտակն էլ հեռախոսով ինձ ասաց, որ մեղքը չի ընդունում։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ»,– ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով` խուզարկությունը ռեպրեսիվ միջոց է, որպեսզի մարդկանց նեղություն տան։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։