Բայրամովը Բելգայի փոխվարչապետի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ երկրի արտգործնախարար Ջ․ Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական հարցերի և զարգացման համագործակցության նախարար Մ․ Պրևոյի հետ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական հարցերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ։
Գերատեչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում առկա անվտանգության իրավիճակը, Ադրբեջանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի շրջանակում համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումների մասին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։