Բաքվում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և TRIPP նախագիծը
Ապրիլի 8-ին Բաքվում Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախարարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումների գործընթացը

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և դրանց զարգացումը տարբեր ոլորտներում։
Բացի այդ, քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև TRIPP նախագծի հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային համագործակցության և տրանսպորտային կապուղիների զարգացման մեջ։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, ներդրումային և էներգետիկ ուղղություններով։
Քննարկվել են նաև Միջին միջանցքի, Անդրկասպյան կանաչ էներգիայի միջանցքի և օպտիկամանրաթելային մալուխային նախագծերը՝ ընդգծելով Ադրբեջանի և Ղազախստանի հաջող համագործակցությունը այդ շրջանակներում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։