Բաքուն և Թբիլիսին նոր համաձայնագրեր են կնքել գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի տարանցման վերաբերյալ
Իրակլի Կոբախիձեն, շնորհավորելով Ադրբեջանի նախագահին Բաքվում WUF13 համաժողովի անցկացման կապակցությամբ, նշել է, որ այս միջոցառումը լավ հարթակ է քաղաքաշինության ոլորտում գլոբալ օրակարգի քննարկման համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, ով Բաքու է ժամանել ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային համաժողովի 13-րդ նստաշրջանին (WUF13) մասնակցելու նպատակով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Իրակլի Կոբախիձեն, շնորհավորելով Ադրբեջանի նախագահին Բաքվում WUF13 համաժողովի անցկացման կապակցությամբ, նշել է, որ այս միջոցառումը լավ հարթակ է քաղաքաշինության ոլորտում գլոբալ օրակարգի քննարկման համար։
Երկկողմ հանդիպման պաշտոնական մասից հետո, Իլհամ Ալիևի և Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ, ստորագրվել են ռազմավարական նշանակության մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին.
-
Բնական գազի մատակարարման համաձայնագիր. Ստորագրվել է փաստաթուղթ Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև՝ դեպի Վրաստան բնական գազի մատակարարումների վերաբերյալ։
-
Էլեկտրաէներգիայի տարանցում և մատակարարում. Կողմերը համաձայնագիր են կնքել Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման և Վրաստանի տարածքով դրա տարանցման (տրանզիտի) մասին։
-
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացում. Ստորագրվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի նախագծի իրականացման համակարգող խորհրդի 41-րդ նիստի արձանագրությունը, որը նախատեսում է Մարաբդայից մինչև Թուրքիայի սահման (Կարծախ) երկաթուղային հատվածի վերակառուցումն ու շինարարությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։