ԱԺ-ում քննարկվել է շրջակա միջավայրի գնահատման մասին օրենքների փոփոխությունների փաթեթը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է խթանել անտառտնկման ծրագրերը, պարզեցնել դպրոցների և մանկապարտեզների շինարարական գործընթացները, ինչպես նաև կատարել միջազգային պարտավորություններից բխող փոփոխություններ։

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի ներկայացմամբ՝ նախաձեռնության նպատակն է խթանել անտառտնկման ծրագրերը՝ ոչ անտառային հողերում նման աշխատանքներ իրականացնող բնապահպանական կազմակերպություններին ազատելով 300 հազար դրամ պետական տուրքի վճարումից։ Սա կնվազեցնի դոնորական միջոցներով իրականացվող ծրագրերի ֆինանսական բեռը։
Նախագծով նախատեսվում է նաև պարզեցնել պետական և համայնքային դպրոցների ու մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացը․ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը կտրամադրվի նախագծերի համալիր փորձաքննության շրջանակում։
Փաթեթում ներառվել են նաև տեխնիկական և խմբագրական փոփոխություններ, որոնք միտված են Հայաստանի կողմից Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Հարակից զեկուցող Միքայել Թումասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։