ԱԺ-ն ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Օրենքների փաթեթին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ 5:

Հարակից զեկուցող՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հիմնավորել է փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենքի ընդունման հրատապությունը։
Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝
- Աշխատանքային միգրանտին աջակցությունը կտրամադրվի իր գործատուի միջոցով, որպես միջնորդ: Սահմանվել է նաև, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ գումարը փոխանցելու է միգրանտին՝ որպես միգրանտի օգտին պետության կողմից կատարվող վճարում:
- Օրենքի կարգավորումներից հանվում են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող անձանց պետական աջակցության տրամադրմանը վերաբերող դրույթները:
- Առաջարկվում է R&D (գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ) մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառել նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 %-ին համարժեք մեծությունը:
- Տնտեսավարող սուբյեկտի տրամադրվող պետական աջակցության հաշվարկման համար ընդհանուր եկամտային հարկի 50% սահմանափակումը հանվում է:
- Պետական աջակցության համար դիմելու հնարավորություն կտրվի նաև դուստր ընկերություններին, իրավաբանական անձանց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին, այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանց ՀՀ-ում հաշվառված մասնաճյուղերին և ներկայացուցչություններին։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: