ԱԺ ընտրությունների մեկնարկից ի վեր դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ
Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 5-ը, դատախազները հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանցից 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ, դատարան է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված գործերով։ Մեղադրանքները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, բարեգործության արգելքի խախտմանը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, ինչպես նաև հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն։
Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեում քննված գործերով դատարան է հանձնվել ևս 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ։ Դրանք առնչվում են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, հավաքներին մասնակցելուն հարկադրելուն, շանտաժի և նյութական շահագրգռման միջոցով քաղաքացիների կամարտահայտության վրա ազդեցություն գործադրելուն։
Դատախազությունը նշում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության ենթարկման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։