Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին:
Առաջադրումների համար քաղաքական ուժերին տրվել է 9 աշխատանքային օր:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքներն արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն ռադիոկան»-ից:
Մասնակցության ձևաչափի մասին առանցքային ուժերից արդեն հայտարարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, «Հայաստան» դաշինքը՝ թեկնածուն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստանը», այս ուժից հայտարարում են, թե իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, սակայն նա երկքաղաքացի է և չի կարող լինել պատգամավորի թեկնածու, հետևապես նաև վարչապետ: Պնդում են, թե իշխանության գալու դեպքում օրենքները կփոխեն, որպեսզի Կարապետյանը հնարավորություն ունենա վարչապետ ընտրվել: Փաստացի այս ուժի նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը:
Ընտրություններին մասնակցելու է նաև գործարար Գագիկ Ծառուկյանը՝ առաջնորդելով « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինքն էլ գլխավորում է ցուցակը, թեև պնդում է՝ վարչապետ դառնալու հավակնություն չունի:
Առաջադրումների համար քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ն է:
ԿՀԸ-ից փոխանցեցին՝ մինչև այս պահը որևէ փաստաթուղթ չեն ստացել:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։