«ԱզերՏելեկոմ»-ը և «Տելեկոմ Արմենիա»-ն համաձայնագիր են ստորագրել ինտերնետային տրաֆիկի տարանցման վերաբերյալ
«Նման համաձայնագրերը նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տարածաշրջանում կապի ուղիները, հետագայում բարձրացնել հեռահաղորդակցության ցանցերի հուսալիությունը և զարգացնել համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«ԱզերՏելեկոմ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները երկկողմ համաձայնագրեր են ստորագրել Հայաստանի միջազգային ինտերնետային կապը Ադրբեջանի միջոցով ապահովելու վերաբերյալ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ համաձայնագրի շրջանակներում ինտերնետային օպերատոր «ԱզերՏելեկոմ»-ը կընդլայնի միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը, ինչպես նաև կապահովի ինտերնետային տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան՝ օգտագործելով իր սեփական ենթակառուցվածքները։
«Նման համաձայնագրերը նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տարածաշրջանում կապի ուղիները, հետագայում բարձրացնել հեռահաղորդակցության ցանցերի հուսալիությունը և զարգացնել համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։