Այստեղ ենք այնքան, ինչքան ՀՀ իշխանությունը ցանկանա․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից
Ընտանիքի միջոցով հղված ուղերձում այս մասին հայտնել է ինքը՝ Իշխանյանը։ Նրա փոխանցմամբ՝ երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է գործով նախնական նիստը (բուն դատական գործընթացը նշանակված է հունիսի 2-ին), որի ժամանակ դատարանը մերժել է փաստաթղթերի ամբողջական փաթեթը տրամադրելու միջնորդությունը։

Ադրբեջանում 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտված հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպանական կողմը մինչ օրս չի ստացել դատավճռի ամբողջական տարբերակն ու մեղադրական ակտը։
Ընտանիքի միջոցով հղված ուղերձում այս մասին հայտնել է ինքը՝ Իշխանյանը։ Նրա փոխանցմամբ՝ երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է գործով նախնական նիստը (բուն դատական գործընթացը նշանակված է հունիսի 2-ին), որի ժամանակ դատարանը մերժել է փաստաթղթերի ամբողջական փաթեթը տրամադրելու միջնորդությունը։
«Ակնհայտ է՝ ովքեր ծանոթանան մեղադրական ակտին, կհասկանան, թե արդար ու թափանցիկ դատավարության հետ ինչ աստիճանի կապ չունի տեղի ունեցածը։ Սա ամբողջությամբ գրաքննվող, վերահսկողության տակ գտնվող հաշվեհարդարի դատավարություն է», — նշել է Արցախի խորհրդարանի նախկին ղեկավարը։
Բացի այդ, դատարանը մերժել է Իշխանյանի ևս երկու միջնորդություն.
-
Առաջինը՝ դատավարությունը բաց կազմակերպելու և օնլայն հեռարձակում ապահովելու վերաբերյալ,
-
Երկրորդը՝ ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական պետական «Azertag» լրատվամիջոցի մուտքը դատարան արգելելու մասին։
Իշխանյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ադրբեջանցի պաշտպաններից մեկը նույնիսկ չի հանդուրժել տեղի ունեցողն ու բացականչել է. «Մենք մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար»։
«Ընդհանուր առմամբ, դա տրագիկոմեդիա է։ Ֆրանց Կաֆկան կերազեր ներկա գտնվել այս դատավարությանը. դա ներշնչանք կլիներ, որ նա գրեր իր «Դատավարություն» ստեղծագործության երկրորդ բաժինը», — ասված է ուղերձում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։