Այսուհետ՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը օրենք է ստորագրել
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը, ըստ որի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարության։
«Նախարարության նոր անվանումը պայմանավորված է նրանով, որ նախարարության գործունեության ոլորտներն իրենց էությամբ վաղուց արդեն դուրս են եկել բացառապես սոցիալական պաշտպանության, տարբեր խնդիրների արձագանքելու շրջանակից և ընդգրկում են մարդու կյանքի որակի, զբաղվածության, ժողովրդագրության, ընտանիքի բարեկեցության և սոցիալական ինտեգրման փոխկապակցված ուղղությունները, ուստի նախարարության անվանումն ու լիազորությունները պետք է արտացոլեն այդ ընդլայնված առաքելությունն ու սահմանադրական դերակատարությունը»,- նշում են նախարարությունից։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։