Այսօր մենք կենտրոնացած ենք մոդուլային ատոմակայանի վրա.Նիկոլ Փաշինյան
«Ատոմակայանի հարցը տնտեսական հարց է և ոչ քաղաքական»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով բազմաթիվ հարցերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝կապված ռուսական կողմից առաջարկված ատոմակայանի կառուցման հետ, ըստ որի դրանով հնարավոր կլինի բավարարել մեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ շարունակ: Վարչապետը հավաստիացրեց, որ իրապես նման առաջարկ ռուսական կողմից եղել է, սակայն Հայաստանը նման առաջարկներ ստացել է մի շարք այլ երկրներից:
«Հիմնականում այդ առաջարկները մեծ ատոմակայաններ կառուցելու մասին են,սակայն մենք նման մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը՝ արևը և հիմա մենք կենտրոնացած ենք մոդուլային ատոմակայանի վրա: Իսկ նման ատոմակայաններն ունեն մի շարք առավելություններ»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով մոդուլային ատոմակայանների մասին, վարչապետն առանձնացրեց դրանց անվտանգության գործոնը ասելով, որ դրանց վթարը համարվում է տեղային միջադեպ:
«Մոդուլային ատոմակայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը չի էվակուացվում պատահարի ժամանակ, իսկ սա շատ կարևոր առանձնահատկություն է: Ատոմակայանի հարցը տնտեսական հարց է և ոչ քաղաքական, և մենք ուզում ենք Հայաստանի համար ծրագրի շահավետությունը երաշխավորել: Որ երկրից կլինի լավագույն առաջարկը՝ նրանց հետ էլ կաշխատենք»,- եզրափակեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։