Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան
Նախագահը գրառում է կատարել Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Նախագահ Մակրոնին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:
Նախագահ Մակրոնը շրջել է Մատենադարանում և ծանոթացել ցուցադրված ձեռագրերին: Ծանոթացել է նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին:
Ֆրանսիայի նախագահը նաև գրառում է կատարել Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը