Այս տարի կավարտվի 500 մանկապարտեզների ծրագիրը
Կա ևս 100 մանկապարտեզի կարիք:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվան նվիրված միջոցառման ժամանակ շփվելով քաղաքացիների հետ նրանցից մեկին ասել է, որ Հայաստանի կառավարությունն այս տարի կավարտի 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ վարչապետը քաղաքացուն ասել է, որ այս տարի կավարտեն 500 մանկապարտեզների ծրագիրը, և ըստ հաշվարկների հանրապետությունում ևս 100 մանկապարտեզի կարիք կլինի։
500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից մեկն է։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։