Այս տարի ամենաշատ դիմորդն ունի Երևանի պետական համալսարանը
Հայտնի է այս տարվա ամենապահանջված մասնագիտությունը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշել է, թե որ մասնագիտությունները և ԲՈՒՀ-երն են առավել մեծ պահանջարկ վայելում:
Պարզվում է, որ այս տարի ամենաշատ դիմորդն ունի Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երրորդ՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։
Կարո Նասիբյանը հայտնել է , թե որն է ամենապահանջված մասնագիտությունը՝ նշելով, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, նույնն է. «1 տեղի համար հարաբերկացությամբ շատ դիմորդներ ունի Հերացու անվան բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» կրթական ծրագիրը՝ 2.9 մարդ 1 տեղի համար»։
Կարո Նասիբյանի տեղեկացմամբ առավել շատ դիմորդներ քննություն են հանձնում «Անգլերեն» առարկայից. հունվարին հանձնել են 7222 դիմորդ, հունիսին կհանձնի 5787 դիմորդ, երկրորդ տեղում է «Մաթեմատիկա» առարկան՝ 5467 դիմորդ, այնուհետև՝ «Հայոց լեզու և հայ գրականություն՝ 4232 դիմորդ, «Կենսաբանություն»՝ 1504 դիմորդ, «Քիմիա»՝ 1299 դիմորդ, «Հայոց պատմություն»՝ 1288 դիմորդ, «Ֆիզիկա»՝ 998։ Մնացած առարկաների դեպքում դիմորդների թիվը քիչ է 400-ից։
Նասիբյանը տեղեկացրել է, որ 22 բուհ 53 մասնագիտություն ունի ընդամենը 1 դիմորդ, 31 բուհի 119 մասնագիտություն ընդհանրապես դիմորդ չունի։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։