Այս աշնանից կսկսվի նոր սերնդի անձնագրերի եվ ID քարտերի տրամադրումը
Հին նմուշի անձնագրերը չեն դադարեցվի ավտոմատ կերպով․ քաղաքացիները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը

ՀՀ քաղաքացիները կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կկարողանան ստանալ 2026 թվականի աշնանից։ Այս մասին 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարելէ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը նշել է, որ Չեխիայի Օստրավա քաղաքում հաստատվել է քարտերի վերջնական տեսքը, ինչից հետո դրանք կուղարկվեն զանգվածային տպագրության։
Նախարարի հավաստմամբ՝ հին նմուշի անձնագրերը չեն դադարեցվի ավտոմատ կերպով․ քաղաքացիները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։
Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա այն դեռ վերջնական հաշվարկման փուլում է և կհրապարակվի առաջիկայում։ Նախարարը նաև նշել է, որ նախատեսվում են խրախուսիչ մեխանիզմներ, որոնք կխթանեն քաղաքացիներին ավելի ակտիվ դիմել կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը