Ավինյանը հրահանգել է կազմակերպել համապատասխան գործողություններ Շենգավիթ վարչական շրջանում
Ավազը բաց է թողնված մայթերի կողքին, և դա անընդունելի է․Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Ավինյանն ասել է, որ սա նախորդ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցի շարունակությունն է։ Խորհրդակցության ժամանակ մասնավորապես անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքներին, և Ավինյանն ասել է, որ նման աշխատանքները ոչ միայն պետք է իրականացվեն սահմանված ժամկետներում, այլև՝ շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ։
Այնուհետև նա դիմել է Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ նշելով, որ արձանագրել է խնդիր։
«Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի պողոտայում, ավազը բաց է թողնված մայթերի կողքին, և դա անընդունելի է, պարոն Մխիթարյան։ Խնդրում եմ հենց այսօր կազմակերպել համապատասխան գործողությունները»,- ասել է Ավինյանը։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը