Ավարտվել է Գյումրու «Սև բերդ» ամրոցի ապօրինի օտարման գործով նախաքննությունը. մեղադրյալը ՊՆ նախկին նախարարն է
Քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ապօրինի օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2005 թվականի մայիսի 11-ին Ս.Ս.-ն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հազար 500 ՀՀ դրամով, ֆիզիկական անձի է օտարել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Սև բերդ» ամրոցը (626.45 քմ մակերեսով) և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
Գործարքն իրականացվել է ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված կարգով: Արդյունքում պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչի պատճառով հուշարձանը չի ընդգրկվել ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ հաստատված՝ օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում։
Հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը