Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը
Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 6 միավոր և կիսում են 11-րդ հորիզոնականը:

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն՝ 7 միավորով:
Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 6 միավոր և կիսում են 11-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստներից 5.5 միավորով առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:
Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Վահե Սուքիասյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 5 միավոր։
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը:
9-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: