Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում
Ձեր գիտելիքը՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության և հանրային ծառայությունների զարգացման.ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը Կառավարության որոշմամբ սահմանված հնարավորության շրջանակում հրավիրում է աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառությունն ավարտած և Հայաստան վերադարձած երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնելու ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում։
«Ձեր կրթությունն ու միջազգային փորձը կարող են նպաստել համակարգում իրականացվող բարեփոխումներին, հանրային ծառայությունների որակի բարձրացմանն ու նորարարական լուծումների ներդրմանը։
Եթե ցանկանում եք համալրել ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների շարքերը, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակն ու կոնտակտային տվյալները mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ավարտած բուհը, մասնագիտությունը և գործունեության նախընտրելի ուղղությունը։
Ձեր գիտելիքը՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության և հանրային ծառայությունների զարգացման»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։