Ասֆալտի հետ խնդիր ունենալու դեպքում գումար չենք վճարելու․Ավինյան
«Նման խորքային աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական»։

Այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Ավետ Ավետիսյան փողոցում կատարված աշխատանքներին և ասել է, որ այդ փողոցում կատարված աշխատանքներն իսկապես ֆունդամենտալ էին։ Նման մաշտաբի աշխատանքներ տասնամյակներ չեն կատարվել , ներառյալ ստորգետնյա բոլոր ենթակառուցվածքների փոխարինումը, չէր իրականացվել։
«Սակայն, այնուամենայնիվ, այդ աշխատանքներից հետո արձանագրում ենք, որ ասֆալտի հարթության և որակի հետ, մասնավորապես դիտահորերի հատվածներում, կան խնդիրներ։ Երբ մեր կապալառուներն այդ աշխատանքն անում են, պետք է հասկանան, որ նման ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Իհարկե, մենք դեռ չենք ընդունել աշխատանքները, շտկումների համար ժամանակ կա, բայց այս մոտեցումը պետք է հստակ փոխանցենք բոլորին։
Նույնը վերաբերում է նաև մեր մյուս ծրագրերին։ Կիևյան կամրջում ահռելի ծավալի աշխատանք է իրականացվում, և, կարծես, կամրջի մասով լավ մասնագետներ են ներգրավված։ Բայց եթե վերջում ասֆալտի հետ խնդիր ունենանք, կրկին գումար չենք վճարելու։ Սա վերջին, բայց ամենակարևոր դետալն է. նման խորքային աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: