Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են
Կոտայքի մարզում՝ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, տեղի է ունեցել մոտ 8 խմ ծավալով քարաթափում։ Փրկարարները մաքրել են ճանապարհը, ինչի արդյունքում երթևեկությունը լիովին վերականգնվել է։

Հունիսի 14-ին՝ ժամը 02։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկակարար Ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 8 խմ)։
Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը․ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: