Արցախահայերը պատրաստվում են ակցիաներ իրականացնել մայիսի 4-ին
ՀՀ -ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում արցախահայերը պատրաստվում են ակցիաներ իրականացնել:

Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կարևոր են համարում օգտագործել այդ հնարավորությունը բարձրաձայնելու իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցեր:
«Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։
Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ,
Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։
Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։
Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։
Ձեր ներկայությունը կարևոր է։»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։