Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն՝ Մատենադարանում
Անդրեասյանի խոսքով՝ պետությունը հանձնառու է ապահովելու հնագիտական պեղումների, բացահայտված շերտերի պահպանման, վերականգնման և ամրակայման շարունակականությունը, ինչպես նաև տարածքի հանրային հասանելիությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։
Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցին, որը համարվում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ թվագրվող օրինակներից։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ցուցադրության բացումը կարևոր հանգրվան է Արտաշատ պատմական մայրաքաղաքում իրականացվող լայնածավալ աշխատանքի շրջանակում։ Նրա խոսքով՝ ցուցադրությունն ամփոփում է արդեն կատարված աշխատանքը և միաժամանակ նոր մասնագիտական քննարկումների հնարավորություն ստեղծում. «Մասնագիտական քննարկումները թույլ կտան շարունակել աշխատանքները և Արտաշատ պատմական մայրաքաղաքի հարուստ ժառանգության մեջ նոր շերտեր բացահայտել։ Պատմական շերտերի և բովանդակության առումով Արտաշատ պատմական մայրաքաղաքը բացառիկ մշակութային ժառանգություն է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հետազոտողների համար»:
Անդրեասյանի խոսքով՝ պետությունը հանձնառու է ապահովելու հնագիտական պեղումների, բացահայտված շերտերի պահպանման, վերականգնման և ամրակայման շարունակականությունը, ինչպես նաև տարածքի հանրային հասանելիությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաք Արտաշատի հանրայնացման նշանակությունը՝ շեշտելով, որ այն ունի զբոսաշրջային մեծ ներուժ, ինչպես նաև ռազմավարական նշանակություն մեր հանրության համար՝ սեփական պատմությանը հաղորդակից լինելու տեսանկյունից։ «Խոսելով մեր պատմության մասին՝ մենք առաջին հերթին կարիք ունենք այդ պատմությունը տեսնելու»,- ասել է նա՝ հավելելով, որ Արտաշատը հենց այն վայրն է, որտեղ հնարավոր է տեսանելիորեն առնչվել տարբեր պատմական շրջանների մշակութային, տեխնոլոգիական ու հասարակական շերտերին։
Կարդացեք նաև
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայաստանն աշխարհի ամենաազդեցիկ մշակութային երկրների շարքում է․ Աղբյուր
Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 100 հնարավորից ստացել է 88.09 միավոր:
Մշակույթ20 հուլիսի 2026
Ամփոփվել են «Փոքրիկ քայլ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները․ հայտնի են հաղթողները
Միջոցառման ընթացքում հայտարարվել են լավագույն մասնակիցների անունները, որոնք արժանացել են «Մեծ մրցանակի» (Gran Prix) և «Հատուկ մրցանակների»:
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ