Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության փուլում
Երկրորդ հորիզոնականը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), երրորդ տեղում 14.016 միավորով Յոնաս Դանեկն է (Չեխիա)։

Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի հաղթող:
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն հայ մարզիկը հենացատկում 14.666 արդյունքով գրավել է առաջին տեղը:
Երկրորդ հորիզոնականը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), երրորդ տեղում 14.016 միավորով Յոնաս Դանեկն է (Չեխիա)։
Այսպիսով, Հայաստանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի փուլն ավարտեց երեք մեդալով՝ 2 ոսկի և 1 արծաթ: Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգթափերում ոսկի էր նվաճել, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթ՝ օղակների վրա:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: