Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլոր աշխատավորներին և անդրադարձ կատարել «Ուժեղ Հայաստան»-ի անդամների հայտարարություններին
Միայն զբաղվածությամբ կարելի է հաղթահարել աղքատությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ և արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք միտված են այաստանում ծայրահեղ աղքատության վերացմանը :
Հայաստանի Կոտայքի և Սյունիքի մարզերում արդեն 1 տարի է, ինչ պիլոտային ծրագրով փորձարկվում է անապահովության նպաստի նոր համակարգը, որտեղ անապահովության նպաստի միջին չափը 80 հազար դրամ է, իսկ առավելագույն չափը՝ 200 հազար դրամ այն ընտանիքների համար, որոնք դրա կարիքն ունեն։
Նպաստների հետ կապված Արսեն Թորոսյանն ասել է, որ համակարգի ամբողջ իմաստը ոչ թե այդ նպաստը տալն է, այլ մարդկանց դրդելը, խրախուսելը և օգնելը, որպեսզի ունենան զբաղվածություն, որովհետև միայն զբաղվածությամբ կարելի է հաղթահարել աղքատությունը։
Արսեն Թորոսյանն անդրադարձ է կատարել նաև Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, որ իշխանության գալու դեպքում իրենք ստեղծելու են աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի միջոցներից ամսական 150 հազար դրամ են հատկացնելու ծայրահեղ աղքատ ընտանիքներին:
«Ի դեպ,հայտարարել եք, որ 300 հազար աշխատատեղ եք ստեղծելու, որը, ի դեպ, մենք արդեն ստեղծել ենք, բա այդ 300 հազար աշխատատեղը ստեղծելուց հետո աղքատությունը չպիտի մնար, այդ ի՞նչ 150 հազար դրամներ եք ուզում բաժանել ժողովրդին, թե՞ խորհուրդներ են տվել, որ ինչքան պոպուլիստական բաներ ասեք, այնքան շատ ձայն կտանեք։ Չնայած, որ տանող լինեիք, ձայների համար էլ 100 կամ 200 հազար դրամ չէիք տա»։
Արսեն Թորոսյանն ասել է, որ ամեն տարի ավելանում են աղքատության հաղթահարմանը միտված ծրագրերի իրականացումը, և, որ մենք արդեն մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։