Արմավիրում Նիկոլ Փաշինյանը խոսել է մարզում իրականացված մեծ ներդրումային ծրագրերիր մասին
Հայաստանը ծաղկում է աշխատող, արդյունք ստեղծող քաղաքացիների աշխատանքով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմավիրի մարզում է: Կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են տեղի բնակիչներին:
Վարչապետ Փաշինյանը բնակիչների հետ շփման ժամանակ ասել է, որ 2018 թվականից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը Արմավիրի մարզում իրականացվել են ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր։ Եվ այսօր, ըստ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում:
«Այդ ծաղկումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող քաղաքացիների աշխատանքով և Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքական մեծամասնության, խորհրդարանական մեծամասնության համակարգմամբ»,- նշել է նա։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ջրային ոլորտի առկա խնդիրներից և վարչապետն ասել է,որ ջրային թեմաները լինելու են 5 առաջնահերթություններից մեկը առաջիկա 5 տարիների ընթացքում:
«Մենք գնալու ենք անպայման այս ճանապարհով՝ սկսած կաթիլային ոռոգումից և շարունակած ջրամբարների կառուցմամբ, ջրի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ։ Ջրային թեմաները, ինչպես արդեն ասել ենք, մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը առաջիկա 5 տարիների ընթացքում»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։