Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զինվորականների քվեարկությամբ պայմանավորված՝ կուտակումներ են եղել 14-ի 20 ընտրական տեղամասում։

Արմավիրի մարզի 169 ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին, իսկ արդեն 8։3 րոպեին Երվանդ Օտյանի անվան դպրոցում տեղակայված 14-ի 6 տեղամաս է ներկայացել առաջին ընտրողը։ Այստեղ գրանցվել է դիտորդական 6 կազմակերպություն և կուսակցությունների ու դաշինքների 7 վստահված անձ։ Միջադեպեր չեն գրանցվել:
Զինվորականների քվեարկությամբ պայմանավորված՝ կուտակումներ են եղել 14-ի 20 ընտրական տեղամասում։ Թեև խախտումներ ու միջադեպեր այստեղ ևս չեն արձանագրվել՝ եղել է ընտրելու կարգի մասին չհասկացվածություն՝ հատկապես տարեցների շրջանում։ Տարեց տղամարդը, օրինակ, քվեատուփին մոտեցել է մի քանի անգամ՝ քվեթերթիկների տրցակով։
Կտրոնը ծրարի մեջ դնելու մեկ դեպք էլ Էջմիածնի 5-րդ մանկապարտեզում տեղակայված 14-ի 21 տեղամասում է եղել, որպես ընտրախախտում չի արձանագրվել, ցուցում է տրվել վերադառնալ քվեախցիկ և կտրոնը հանել ծրարից։ Օրվա առաջին կեսին ընտրական տեղամասերում մարդկանց հոսքը մեծ չի եղել, ակտիվացել է օրվա երկրորդ կեսից հետո։ Մարդիկ նշել են, որ քվերկության են գալիս ապագայի լավատեսության ակնկալիքով:
«Մեզ մոտ խախտում չի գրանցվել, քանի որ ընտրողին մատչելի բացատրում ենք, բայց, քանի որ քվեաթերթիկները բավականին շատ են, ընտրողը չի հասկանում՝ կարգը ոնց է, մի քանի անգամ զգուշացնում ենք»,- ասել է 14/22 ՏԸՀ նախագահ Արմինե Շահբազյանը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: