Արմավիրի համայնքային ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի ձեռք բերման և իրացման դեպք են բացահայտել
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արվավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենք-զինամթերք, թմրամիջոց, նաև ձեռք բերում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվել է զննություն։ Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվին-դանակ, նաև՝ առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով և կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ ու 12 հազար 246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։
Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող դեղամիջոց «Դիազեպամը» 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համաքաղաքացին։
Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։