Արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը համակարգվում և վերահսկվում է Թուրքիայի կողմից
Սա ասելով՝ Թուրքիայի գործող պատգամավորը նշել է, որ հետևաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ռևանշիստական չէ։

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ մղել արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ այս անգամ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորի օգնությամբ, սոցցանցի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա մանրամասնել է.
«Երեք օր առաջ՝ հունիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանի իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմը Ադրբեջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է.
«Արևմտյան Ադրբեջանի» հարցը միայն աշխարհագրական խնդիր չէ։ Դա հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի «իրավունքի» հարցն է։ Մենք գիտենք, որ «ամբողջ պատմության ընթացքում» այն տարածքներում, որոնք այսօր կոչվում են Հայաստան, «ապրել են ադրբեջանցիներ»։ Այդ աշխարհագրական տարածքը, որն սկսվում է «Իրևանից» ու հասնում է մինչև «Գյոչյա», Զանգեզուրից մինչ «Դարալագյազ», «մեր պատմական ու հոգևոր ժառանգության անբաժան մասն է»։
«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հայեցակարգը հիմնված է ոչ թե վրեժի, այլ «իրավունքի ու խաղաղության» վրա»։
Սա ասելով՝ Թուրքիայի գործող պատգամավորը նշել է, որ հետևաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ռևանշիստական չէ։
Վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանի կողմից հակահայկական այս ծրագրի իրականացումը համակարգվում և վերահսկվում է Թուրքիայի կողմից, ինչի մասին է վկայում նաև վերոնշյալ ելույթը»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։