Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում
Ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Քնչական կոմիտեն:
Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում տարբեր անվանումներով նույնականացված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի շարք այլ առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային հաշիվներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:
Այնուհետև, հանցավոր գործունեությունից ստացված գույքի՝ մի դեպքում՝ 583 հզր 303 ՀՀ դրամի, մյուս դեպքում՝ 19 մլն 420 հզր 703 ՀՀ դրամի, իսկ երրորդ վարույթով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 93 մլն 890 հզր 436 ՀՀ դրամի հանցավոր ծագումը և իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով՝ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային հաշիվների, փոխակերպվել, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են Հ.Ե.-ի, Հ.Մ.-ի և Դ.Հ.-ի կողմից:
Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու համար:
Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։