Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։
Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ հունիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով՝ պայմանավորված հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Հանրապետության առավել տաք շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա․ հունիսի 20-ին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35, իսկ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի։
Միևնույն ժամանակ երկրի հյուսիսային շրջաններում գիշերային և երեկոյան ժամերին կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: