Առաջիկա օրերին ջերմաստիճանը չի գերազանցի 35 աստիճանը
Հուլիսի 9–ից ցիկլոնը կկորցնի իր ուժը։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում 35 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։
«Վերջին 4 օրերին մեր երկիրը գտնվում է սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ են, իսկ առանձին հատվածներում դրանք բավականին հորդառատ են»,«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ մինչև հուլիսի 8-ը ներառյալ այդ ցիկլոնը կշարունակի պտտվել տարածաշրջանի վրա, ինչի արդյունքում կրկին, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում դրանք նորից կլինեն հորդառատ և ցավոք, նորից հնարավոր է կարկուտ։
Հուլիսի 9–ից այդ ցիկլոնը կկորցնի իր ուժը և հուլիսի 9–12-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին կարճատև անձրևներ հնարավոր են միայն Հայաստանի հյուսիսային մարզերում, հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Մյուս շրջաններում տեղումները կդադարեն։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: