Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18- ին՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 13-18-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։